Շախմատի թիմը կպայքարի մեդալների համար, եթե չպարտվի ռուսներին. Վլադիմիր Հակոբյան

16:37, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց  թիմի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանի կարծիքով ՝ Եվրոպայի թիմային առաջնությանը ազգային ընտրանին հնարավորություն ունի մեդալների համար պայքարելու:

Գրոսմայստերն այս մասին ասաց «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը: «Եթե Հայաստանի ընտրանին 5-րդ տուրում չպարտվի Ռուսաստանին, ապա շանսեր կան, նույնիսկ մեդալների համար պայքարելու հնարավորություն կլինի, եթե ռուսների հետ մրցախաղն ավարտվի ոչ-ոքի»,-ասաց Հակոբյանը:

4-րդ տուրից հետո տղամարդկանց թիմը 4 առաջատարներից մեկն է: 7-ական միավոր ունեն նաև Ուկրաինայի, Ռուսաստանի և Անգլիայի ընտրանիները: Կանայք 5-րդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը 8 միավորով Ռուսաստանն է:

 


© 2009 ARMENPRESS.am