ԵՄ-ի երկրները որոշեցին հավանություն տալ Brexit-ի հետաձգմանը մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը

14:26, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի ամսաթիվը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին Բրյուսելում հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

«ԵՄ-ի 27 երկրները պայմանավորվեցին հավանություն տալ Brexit-ը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը»,-ասել Է նա:

Տուսկի խոսքով՝ այդ «որոշումը պաշտոնապես կձեւակերպվի գրավոր ընթացակարգով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am