Շախմատի ընտրանին հաղթեց Չեխիային

20:42, 26 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի տղամարդկանց թիմը ՀայկՄարտիրոսյանի հաղթանակի շնորհիվ գերազանցեց Չեխիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատիթիմային առաջնության 3-րդ տուրում Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմը մրցեցև 2,5-1,5 հաշվով հաղթեց Չեխիային: Թիմում միակ հաղթանակը տոնեց ՀայկՄարտիրոսյանը:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթումքաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունըբաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Շախմատիստներըկունենան հանգստի մեկ օր՝ հոկտեմբերի 29-ը:

Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրոպարգևավճարներ: Եվրոպայի թիմային առաջնությունը 2017 թվականին անցկացվելէ Հունաստանի Կրետե կղզում: Առաջնության գործող չեմպիոնը Ադրբեջանիհավաքականն է:


© 2009 ARMENPRESS.am