Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձորի կերպարվեստի թանգարան

16:15, 26 Հոկտեմբեր, 2019

ՎԱՆԱՁՈՐ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին այցելեց Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան, որը ներկայում վերակառուցման փուլում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին ներկայացրեցին կատարվող աշխատանքները և թանգարանի պատմությունը: Վերակառուցման աշխատանքների համար ներդրվել է 90 միլիոն դրամ: Աշխատանքներն ավարտվելու են այս տարվա նոյեմբերի վերջին:

Թանգարանը վերանորոգվում է պետբյուջեի միջոցներով` համայնքի համաֆինանսավորմամբ: 1974 թվականին կառուցված Վանաձորի կերպարվեստի թանգարանի ֆոնդերը ներառում են ավելի քան 1700 թանգարանային նմուշ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Թանգարանում առանձնացված են թեմատիկ մի քանի սրահներ, որոնք միմյանց տրամաբանական շարունակությունն են։ Կողք կողքի ցուցադրվում են ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ:

[gallery id= 63095]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հոկտեմբերի 26-ին այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին և ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։


© 2009 ARMENPRESS.am