ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման աշխատանքների համար ստեղծվելու է աշխատանքային խումբ

21:47, 25 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խնդիր է դրված զբաղվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում ռոումինգի չեղարկման աշխատանքներով։

«Տրվել է համապատասխան հանձնարարական աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կմշակի մոտեցումներն ու կներկայացնի առաջարկներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա։


© 2009 ARMENPRESS.am