Խորհրդարանը միաձայն ընդունեց նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեականացնող օրինագիծը

12:59, 24 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Լուսավոր Հայաստան խմբակցության ներկայացրած  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում նախագծին կողմ քվեարկեց 119 պատգամավոր:

Օրինագծով սահմանվում է, որ նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:

Ավելի վաղ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել էր, որ իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից:


© 2009 ARMENPRESS.am