Ուղղաթիռներ են բախվել Տեխասի երկնքում. AP

09:47, 24 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Robinson R22 մոդելի երկու ուղղաթիռ Է բախվել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի երկնքում: Ինչպես հայտնել Է Associated Press գործակալությունը, պատահարի հետեւանքով զոհվել Է երկու մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել Սան Անտոնիո քաղաքից 240 կմ հեռավորության վրա: Բախումից հետո ուղղաթիռներից մեկը կարողացել Է վայրԷջք կատարել, իսկ մյուսը կործանվել Է, եւ դրանում գտնվող երկու մարդիկ Էլ զոհվել են: Մեկը մահացել Է տեղում, իսկ մյուսը՝ հիվանդանոցում: Նշվում Է, որ մյուս ուղղաթիռում տուժել Է մեկ մարդ: Բախման պատճառները հայտնի չեն: ԱՄՆ-ի ֆեդերալ ավիացիոն վարչությունը պարզում Է պատահարի հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am