Սիրիայում շարունակում ենք հումանիտար առաքելությունը. Նիկոլ Փաշինյան

09:32, 24 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և շարունակում է հումանիտար առաքելությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնություններին:

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am