Թրամփը հայտարարություն կանի թուրք-սիրիական սահմանի իրադրության վերաբերյալ

17:14, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է հոկտեմբերի 23-ին տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) հայտարարություն անել թուրք-սիրիական սահմանի իրադրության վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծ հաջողություն թուրք-սիրիական սահմանին: Անվտանգության գոտին ստեղծված Է: Հրադադարի ռեժիմը պահպանվեց, եւ մարտական գործողություններն ավարտված են: Քրդերն անվտանգության մեջ են եւ շատ լավ Էին աշխատում մեզ հետ: Ես Սպիտակ տնից հայտարարությամբ հանդես կգամ 11:00-ին»,-գրել Է նա Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am