Իլհամ Ալիեւը հեռացրել Է իր վարչակազմի ղեկավարին՝ 24 տարվա աշխատանքից հետո

17:00, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնից ազատել Է իր վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Մեհթիեւը նախագահի վարչակազմը ղեկավարում Էր 1994 թվականի փետրվարից:

Ալիեւը Մեհթիեւին ընդգրկել Է Ադրբեջանի Անվտանգության խորհրդում եւ նրան պարգեւատրել «Հեյդար Ալիեւ» շքանշանով:


© 2009 ARMENPRESS.am