Գերմանիայում ոսկեգույն ռետրիվերի քոթոթ Է ծնվել հազվագյուտ կանաչ մորթիով

16:58, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Քյոլնից ոչ հեռու գտնվող Վերմելսկիրհեն քաղաքում լույս աշխարհ Է եկել ոսկեգույն ռետրիվերի դաղձագույն քոթոթը: Ինչպես հայտնել Է DPA գործակալությունը, դա բավականին հազվագյուտ երեւույթ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը Մելոդի անունով շունն ունեցել Է ինը քոթոթ, որոնցից ութը տիպական գրեթե ճերմակ երանգավորում ունեն: «Սկզբում ես անհանգստանում Էի, սակայն ինը քոթոթներն Էլ լավ վիճակում են»,-ասել Է ձագակազմի տիրուհին՝ Ջոանա Ջասթիսը: Քրոջ խորհրդով նա նորածին քոթոթին անվանել Է Մոխիտո:

Տիրուհին դեռեւս չի որոշել՝ Մոխիտոյին իրեն կպահի, թե նոր տեր կգտնի նրա համար: Արդեն հայտնվել են մի քանի ցանկացողներ: Մտածելու ժամանակ Ջոանան դեռ ունի. քոթոթներն ութ շաբաթ հաստատ կլինեն մոր հետ: Դրանից հետո քոթոթը կդառնա արդեն սովորական ոսկեգույն ռետրիվեր, քանի որ նրա մորթին կփոխվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am