Ռուստամ Բադասյանի հանձնարարականով «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն

15:59, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանձնարարականով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի օպերատիվ և անվտանգության ապահովման ստորաբաժանումների աշխատակիցները հոկտեմբերի 23-ին  «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Ի-ի խցում իրականացրել են չնախատեսված խուզարկություն, և նրա մատնանշած թաքստոցից հայտնաբերել ու առգրավվել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է ծառայողական քննություն: 

Նշենք, որ նախարարի հանձնարարականով կատարված գործողությունները պայմանավորված են լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներով, ըստ որոնց, դատապարտյալ Ա.Ի-ն սոցիալական ցանցի իր էջում որոշակի պարբերականությամբ գրառումներ է կատարում: 

  


© 2009 ARMENPRESS.am