ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը. Ստոլտենբերգ

15:17, 23 Հոկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ Է արել դաշինքի անդամներին՝ ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը եւ ընդգծել Է, որ դաշինքը կշարունակի ավելացնել այդ երկրին ցուցաբերվող օգնության ծավալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես որպես գլխավոր քարտուղար միշտ կոչ եմ անում դաշնակիցներին՝ ակտիվացնել օգնությունն Ուկրաինային»,-ասել Է Ստոլտենբերգը հոկտեմբերի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, ընդծելով, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք Է ավելի շատ համագործակցեն Ուկրաինայի հետ:
Նա նշել Է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնում Է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես, զինված ուժերի եւ անվտանգության ծառայությունների արդիականացման գործում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am