Սիրիայից հեռացող ամերիկյան ուժերը Իրաքից դուրս կբերվեն չորս շաբաթվա ընթացքում

15:13, 23 Հոկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ Շամրին ԱՄՆ-ի իր պաշտոնակից Մարկ Էսփերի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել Է, որ Սիրիայից հեռացող ամերիկյան ուժերը Իրաքի տարածքից դուրս կբերվեն չորս շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Ինչպես գործակալությանը տված հարցազրույցում նշել Է նախարարը, Սիրիայից հեռացող ամերիկացի զինվորականներն Իրաքից հետո կուղեւորվեն Քուվեյթ, Կատար կամ ԱՄՆ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հոկտեմբերի 23-ին վաղօրոք չհայտարարված այցով ժամանել Է Բաղդադ, որտեղ պլանավորված են նրա հանդիպումները Իրաքի իր պաշտոնակցի եւ երկրի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդիի հետ: Հանդիպումների ընթացքում, ինչպես սպասվում Էր, կողմերը կքննարկեն ամերիկացի զինվորականների թվի կրճատումը Սիրիայում եւ այն, թե «դրանում ինչ դեր Է խաղալու Իրաքը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am