Բակո Սահակյանն ընդունել է Մարթա Մենսոյանին

13:23, 23 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարթա Մենսոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Քննարկվել են Արցախում մի շարք սոցիալական ծրագրերի իրականացման հետ առնչվող հարցեր:

Նախագահը կարեւորել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ այն համարելով օգտակար տարբեր նախագծերի հաջող իրականացման համար:


© 2009 ARMENPRESS.am