Իրանը ողջունում Է Սիրիայի վերաբերյալ Պուտինի եւ Էրդողանի որոշումները

12:43, 23 Հոկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ողջունում Է Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի որոշումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանը ողջունում Է ցանկացած քայլ, որը կբերի տարածքային ամբողջականության պահպանմանն ու ազգային ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի իրադրության կայունացմանը»,-ասել Է Մուսավին:
Նա նաեւ հույս Է հայտնել, որ ընդունված որոշումները կօգնեն փարատելու Թուրքիայի անհանգստությունն իր անվտանգության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am