Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը Համաբանակային խաղերում 5-րդն է

10:35, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը Համաբանակային խաղերում 5-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի Ուհան-Ուհան քաղաքում ընթացող Համաբանակային 7-րդ խաղերի ձյուդոյի մրցաշարի 73 կգ քաշային կարգում Հայաստանից Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Արմեն Աղայանին:

Մինչ այս 7-րդ Համաբանակային խաղերում Հայաստանն ունի մեկ բրոնզե մեդալ: Այն նվաճել է ազատ ոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը:


© 2009 ARMENPRESS.am