Ամերիկացի սենատորը «վտանգավոր գործընկերություն» Է համարել ՌԴ-ի եւ Թուրքիայի շփումները Սիրիայի շուրջ

10:19, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալն անհանգստություն Է հայտնել Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ եւ քրդերի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը որակել Է «քստմնելի դավաճանություն», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(ԱՄՆ-ի) նախագահը հրաժարվեց ամերիկյան պատասխանատվությունից ու առաջատարությունից, եւ Պուտինը միջամտեց՝ լցնելու այդ դատարկությունը: Էրդողանի եւ Պուտինի վտանգավոր գործընկերությունը եւ քրդերի վտարումը Էլ ավելի տագնապալի ու քստմնելի Է դարձնում մեր դավաճանությունը»,-գրել Է Բլյումենտալը Twitter-ում: Իր գրառման մեջ սենատորը հղում Է անում Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների պայմանավորվածությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով՝ Սիրիայի Թել Աբյադ եւ Ռաս Էլ Այն սահմանամերձ քաղաքների միջեւ կպահպանվի անվտանգության գոտին: Ընդսմին Սիրիայի հյուսիսային տարածքները վերահսկող քրդական կազմավորումները սահմանից հետ կքաշվեն մինչեւ 32 կիլոմետր: Հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից տարածաշրջան կմտցվեն ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինծառայողներ, բայց թուրքական գործողության գոտուց դուրս: Նրանք կօժանդակեն քրդական ուժերի դուրսբերմանը: Ընդհանուր առմամբ քրդերին 150 ժամ Է տրվում Սիրիայի խորքը հեռանալու համար, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 29-ի ժամը 18:00-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am