Արամ Հակոբյանն ԱԱ-ի առաջատարներին զիջում է կես միավոր

08:47, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի երիտասարդների առաջնությունում ավարտվել են 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան հնդիկ մրցակցի հետ, իսկ Արամ Հակոբյանն առավելության հասավ ռուս Սեմեն Խանինի նկատմամբ: Արթուր Դավթյանին ևս հաջողվեց հաղթել այս տուրում:

Այժմ Արամ Հակոբյանը ունի 6 միավոր և առաջատարներին զիջում է միայն կես միավորով: Առաջնության ավարտին մնացել է 3 տուր:


© 2009 ARMENPRESS.am