Թրամփը Լինչի դատաստան Է որակել իր նկատմամբ գործարկված իմպիչմենթի ընթացակարգը

17:20, 22 Հոկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լինչի դատաստան Է որակել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից իր նկատմամբ գործարկված իմպիչմենթի ընթացակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հոկտեմբերի 22-ին գրել Է Twitter-ի իր Էջում:
«Ստացվում Է, որ եթե երբեւիցե դեմոկրատը դառնա նախագահ, իսկ հանրապետականները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում, նույնիսկ ոչ մեծ գերակշռությամբ, նրանք կկարողանան նախագահի իմպիչմենթ ձեռնարկել առանց համապատասխան ընթացակարգերի կամ դրա համար օրինական հիմքերի ապահովման: Բոլոր հանրապետականները պետք Է հիշեն՝ ինչի վկաներն են նրանք՝ Լինչի դատաստանի: Բայց մենք կհաղթենք»,-հայտարարել Է ԱՄՆ-ի ղեկավարը:
Այսպես կոչված Լինչի դատաստանը կամ լինչելը, այսինքն՝ հանցագործության կատարման մեջ կասկածվող մարդու նկատմամբ ամբոխի հաշվեհարդարը՝ առանց դատ ու դատաստանի, նախկինում տարածված երեւույթ Էր Միացյալ Նահանգներում: Առավել հաճախ դրա զոհ Էին դառնում սեւամորթ բնակչության ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am