Թութակը բանաստեղծությունն ավելի լավ Է արտասանում, քան դպրոցականները

12:40, 22 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մնում Է միայն նախանձել այս գորշ թութակի արտահայտչականությանը, հիշողությանը եւ, ամենագլխավորը, առոգանությանը:

Եթե այս փետրավորը սովորեր դպրոցում, նա կգերազանցեր բազմաթիվ առաջինդասարանցիների եւ միայն հինգեր կստանար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում ցուցադրված Է, թե ինչպես Է վանդակում նստած Կիրյուշա անունով ժակո թութակը արտասանում Ագնիա Բարտոյի «Մեր Տանյան» բանաստեղծությունը: Թութակի առոգանությունն ապշեցնում Է. նա հստակորեն արտասանում Է յուրաքանչյուր տառը: Դա նշում են նաեւ Ցանցի օգտատերերը՝ իրենց մեկնաբանություններում գովաբանելով թութակին, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am