Արոնյանը 4-րդն է Մեն կղզու մրցաշարում  

08:45, 22 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը 4-րդն է Մեն կղզու մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11 տուրերից հետո հավաքելով 7,5 միավոր Արոնյանը գրավեց 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանից Հաո Վանգը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միայն 6-րդն էր: 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 21-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը` 37-րդը, Վլադիմիր Հակոբյանը` 50-րդը, Գաբրիել Սարգսյանը` 54-րդը, Սերգեյ Մովսեսյանը` 104-րդը:


© 2009 ARMENPRESS.am