5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավում

16:19, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 14:58-ին: Էպիկենտրոնը գտնվում Էր Բենդեր Աբաս քաղաքից 112 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա Էր: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են ոչ միայն Իրանում, այլեւ Կատարում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am