Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

14:46, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: 


© 2009 ARMENPRESS.am