Արոնյանը զիջել է առաջատարի դիրքը Մեն կղզու մրցաշարում

09:33, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը Մենղ կղզու մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ զիջել է առաջատարի դիրքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախավերջին տուրից հետո Արոնյան ունի 7 միավոր և առաջատար Ֆաբիանու Կարուանային զիջում է կես միավորով: 7 միավոր ունեն նաև Վանգ Հաոն, Մագնուս Կարլսենը և մի շարք այլ մասնակիցներ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից այս տուրում հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը , Հրանտ Մելքումյանը և Կարեն Մովսիսյանը:

Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը միմյանց դեմ մրցեցին և կիսեցին միավորը: Իրենց պարտիան ոչ-ոքի ավարտեցին նաև Սերգեյ Մովսեսյանը, Էլինա Դանիելյանը:


© 2009 ARMENPRESS.am