Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նակամարուայի հետ և մնում է առաջատարների շարքում

21:44, 20 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մնում է Մեն կղզու մրցաշարի առաջատարների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեն կղզու մրցաշարի է 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ԱՄՆ ներկայացուցիչ և աղյուսակի առաջատարներից Հիկարու Նակամուրան էր: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին և գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչների պարտիաները դեևս չեն ավարտվել:

Արոնյանը շարունակում է հավաքած միավորներով առաջատարների շարքում մնալ: Նա ունի 7 միավոր: Մրցաշարի ավարտին մնաց մեկ տուր:

 


© 2009 ARMENPRESS.am