Հարոյանի գոլի շնորհիվ «Ուրալ»-ը հաղթանակ տոնեց

16:58, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի օգնել է «Ուրալ»-ին հաղթանակ տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ն հյուրընկալվեց «Տամբով»-ին և առավելության հասավ 1:2 հաշվով: Հանդիպման 76-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը հավասար էր, «Ուրալ»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Վարազդատ Հարոյանը:

Վերջինս «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 6-րդ հորիզոնական և ունի 17 միավոր:

 


© 2009 ARMENPRESS.am