ՄԻՊ-ը ներառական կրթության խրախուսման համար հայտարարում է շարադրությունների մրցույթ
14:18, 19 Հոկտեմբեր, 2019ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներառական կրթությունը խրախուսելու համար Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում հայտարարում է «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Ներառումը մարդկանց համատեղ կրթվելու, աշխատելու և որպես հասարակության լիարժեք անդամ հանդես գալու հնարավորությունն է։ Ներառական կրթությունն ամբողջովին չի կարող գործել, քանի դեռ մեր ընտանիքներում, հասարակությունում խտրական վերաբերմունք կա հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ։
Ստեղծագործական աշխատանքի միջոցով յուրաքանչյուր երեխա իր օրինակով պետք է ցույց տա, թե ինչպես կարող է իր ընկերոջ նկատմամբ վերաբերունքով փոխել աշխարհը՝ դարձնելով այն ներառական ու համերաշխ։
Մրցույթի պայմանները
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբեր ամսին։ Հաղթողներին սպասվում են մրցանակներ։ Լավագույն շարադրությունները երեխաների համաձայնության դեպքում կհրապարակվեն։
Առաջարկում ենք մասնակից դառնալ #փոխիրաշխարհը կոչի տարածմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ օգտագործելով համապատասխան շրջանակը ձեր էջի գլխավոր լուսանկարում։ Անցիր հղումով։ https://bit.ly/32rhxq4
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին՝ զանգահարելով 091-00-88-12 կամ 010-53-76-34 հեռախոսահամարով։
© 2009 ARMENPRESS.am