Ազարն ընտանեկան պատճառներով չի հայտավորվել «Ռեալ»-ի խաղին

13:23, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Էդեն Ազարը դուրս է մնացել «Ռեալ»-ի հայտացուցակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «արքայական ակումբը» հրապարակել է իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի «Մալյորկա»-ի դեմ խաղի հայտացուցակը: Ազարը չի հայտավորվել, քանի որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել բելգիացի ֆուտբոլիստի 4-րդ զավակը:

Այս պահի դրությամբ իսպանական Լա Լիգայի առաջատարը «Ռեալ»-ն է, որն ունի 18 միավոր: 16 միավորով երկրորդ տեղում «Բարսելոնա»-ն է:


© 2009 ARMENPRESS.am