Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժել է գրեթե 90 մարդ

12:47, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի տարբեր քաղաքներում համընդհանուր գործադուլի ժամանակ ի հայտ եկած անկարգությունների հետևանքով տուժել է շուրջ 90 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բժիշկների օգնությանը դիմած անձանցից 60-ը տուժել են Բարսելոնայում, որտեղ շարունակվում են ծայրահեղականների կազմակերպած անկարգությունները: Հաղորդվում է, որ տուժածների շարքում նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչներն են:

Անկարգությունների շրջանակում ձերբակալվել է 31 մարդ:


© 2009 ARMENPRESS.am