Արամ Հակոբյանը շախմատի ԱԱ-ի առաջատարին զիջում է կես միավոր

11:29, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են ելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 5-րդ տուրում Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց: Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը կիսեցին միավորը:

Այժմ Հակոբյանը միայն կես միավոր է զիջում առաջատարին և ունի 4 միավոր: Մրցաշարի ավարտին մնաց 6 տուր:


© 2009 ARMENPRESS.am