Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ-ում ընդունելու շուրջ բանակցությունները հետաձգվել են 2020 թ

17:43, 18 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության գագաթնաժողովը «Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ-ում ընդունելու շուրջ բանակցությունների սկիզբը հետաձգել Է 2020 թվական»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով հանրակցության գագաթնաժողովի արդյունքները:

«Այդ որոշումը միաձայնություն Է պահանջում: Մենք պետք Է լուծում գտնենք մինչեւ 2020 թվականի մայիսին Զագրեբում Արեւմտյան Բալկանների երկրների հետ գագաթնաժողովը»,-ասել Է նա: Ե՛վ Տուսկը, ե՛ւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը բանակցություններն սկսելուց Բրյուսելի հրաժարումը պատմական սխալ են համարել: «Սա լուրջ պատմական սխալ Է»,-ասել Է Յունկերը: «Սա ձախողում չԷ, այլ սխալ»,-նրա հետ համաձայնել Է Տուսկը:

Տուսկի խոսքով՝ դրա համար չի կարելի մեղադրել Տիրանային եւ Սկոպիեին:

«Երկու երկրներն Էլ լիակատար իրավունք ունեն բանակցություններ սկսել այսօրվանից, նրանք պատրաստ են: Ցավոք դրան պատրաստ չեն ԵՄ-ի մի քանի երկրներ»,-նշել Է Տուսկը: Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները ԵՄ-ի գագաթնաժողովում երկարատեւ քննարկումներից հետո չկարողացան լուծել Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ-ում ընդունելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը: Եվրոպական աղբյուրների հաղորդումների համաձայն, բանակցությունների մեկնարկն արգելափակել Է Ֆրանսիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am