Աֆղանստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով

15:20, 18 Հոկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում առնվազն 17 մարդ Է զոհվել երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս մի քանի մարդ տուժել են:
Ավելի վաղ «Պաժվակ» գործակալությունը հայտնել Է, որ հրթիռակոծվել Է Նանգարհարի նահանգի Հասկա Մինա շրջանի մզկիթը: Ինչպես նշում Է գործակալությունը, դրա հետեւանքով փլվել Է մզկիթի տանիքը:
Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am