Շախմատի երիտասարդների ԱԱ-ի 4-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն Արամ Հակոբյանը

09:40, 18 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի երիտասարդների առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը պարտիան ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց:

Այս տուրից հետո Սարգսյանը և Հակոբյանն ունեն 3-ական միավոր և առաջատարին զիջում են կես միավոր: Իսկ Արթուր Դավթյանը հավաքել է դեռևս 2,5 միավոր:


© 2009 ARMENPRESS.am