Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է

09:12, 18 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի ներկայացուցիչները շարունակում  են պայքարը Մեն կղզու մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանը մրցաշարի 7-րդ տուրում հաղթանակ տոնեց Վանգ Հաո նկատմամբ և դարձավ առաջատարներից մեկը:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիանները: Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին: Կարեն Մովսիսյանը պարտություն կրեց:

Այժմ Արոնյանը և Ֆաբիանու Կարուանան ունեն 5,5-ական միավոր և առաջատարներն են: Մրցաշարի ավարտին մնաց 4 տուր:


© 2009 ARMENPRESS.am