«Էմերդեյլ ֆերմայի» աստղ Լիա Բրեքնելը մահացել Է թոքերի քաղցկեղից

16:05, 17 Հոկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի հարավ-արեւելքի Ուեթրինգ քաղաքում մահացել Է բրիտանացի դերասանուհի Լիա Բրեքնելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտնել Է The Guardian-ը:
Արտիստուհին մահացել Է երեք տարի թոքերի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո: Նա 55 տարեկան Էր:
Մեծ Բրիտանիայի հանդիսատեսներին Բրեքնելը հայտնի Էր «Էմերդեյլ ֆերման» սերիալից, որում նա Զոյի Թեյթի դերը խաղացել Է 16 տարի: Բացի այդ, արտիստուհին նկարահանվել Է «Բժիշկները», «Դատավոր Ջոն Դիդը», «Լոնդոնյան հոսպիտալ» եւ «Հետեւանքները» շոուներում:
2002 թվականին Բրեքնելը բրիտանական Ազգային հեռուստատեսային մրցանակի Է անվանակարգվել «Առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհի» կատեգորիայում:

© 2009 ARMENPRESS.am