Վենեսուելայում Սու-30 ինքնաթիռ Է կործանվել, զոհվել են երկու օդաչուները

12:15, 17 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի կենտրոնական մասում կործանվել Է երկրի ռազմաօդային ուժերի Սու-30 ինքնաթիռը, երկու օդաչուները զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել Է հանգամանալի հետաքննություն անցկացնել՝ պարզելու աղետի պատճառները»,-նշվում Է տարածված հայտարարության մեջ:

Միջադեպը տեղի Է ունեցել այն բանից քիչ անց, երբ ինքնաթիռը հոկտեմբերի 16-ի ցերեկը օդ Է բարձրացել Մանուել Ռիոսի անվան ռազմակայանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am