Էրդողանը հրաժարվել Է Անկարայում հանդիպել Փենսի եւ Փոմպեոյի հետ

16:08, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 16-ին հայտարարել Է, որ մտադիր չԷ հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որն աշխատանքային այցով ժամանելու Է Անկարա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Sky News հեռուստաալիքի լրագրողին:

«Ես հանդիպումներ չեմ անցկացնի ո՛չ Փենսի, ո՛չ Էլ Փոմպեոյի հետ: Նրանց հետ կհանդիպեն իրենց թուրք գործընկերները»,-ասել Է Էրդողանը, նկատի ունենալով, որ ամերիկացի պաշտոնատարների հետ կհանդիպեն Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը եւ արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Մինչդեռ Սպիտակ տան կողմից հոկտեմբերի 15-ին տարածված մամուլի տեղեկագրում ասված Է, որ հոկտեմբերի 17-ին պլանավորված Է Փենսի երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ, որի ընթացքում փոխնախագահը «կհաստատի Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները պահպանելու Թրամփի մտադրությունը», քանի դեռ չի հաջողվել կարգավորել ստեղծված իրադրությունը:

Հոկտեմբերի 14-ին նախագահ Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որը Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ Է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am