Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները համերգներով կշնորհավորեն Երևանի տոնը

13:43, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակում, որն այս տարի նշվում է հոկտեմբերի 19-ին,  ելույթներով հանդես կգան Շենգավիթ վարչական շրջանի տարբեր այգիներում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանն ասաց, որ ուսանողները Շենգավիթի բնակիչների հետ երգելու են «Էրեբունի-Երևան» երգը: «Նրանք ներկայանալու են տարբեր համերգային կատարումներով` հնչեցնելով ջազ, ռոք, էստրադային և այլ ժանրերի հայտնի ստեղծագործություններ: Ելույթ է ունենալու նաև մեր քոլեջի պարային խումբը: Փորձելու ենք տոն նվիրել բոլոր երևանցիներին»,-նշեց Դավթյանն ու հավելեց, որ մասնակցելու են նաև նույն օրը Գարեգին Նժդեհի հրապարկում կայանալիք համերգային երեկոյին:

Նա երևանցիներին մաղթեց համբերություն` նշելով, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է:


© 2009 ARMENPRESS.am