Իրանի նախագահի եղբորը բանտ են տեղափոխել պատիժը կրելու համար. IRIB

13:00, 16 Հոկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին, տեղափոխել են բանտ, որտեղ նա կկրի հնգամյա պատժաժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին:
«Հոսեյն Ֆերեյդունն այսօր տեղափոխվել Է «Էվին» բանտ՝ կրելու հնգամյա պատժաժամկետը»,-ասված Է IRIB-ի հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի սկզբին Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին հայտնել Էր, որ Հասան Ռոհանիի եղբայրը հինգ տարվա բանտարկության Է դատապարտվել կոռուպցիայի՝ կաշառք ստանալու համար: Բացի բանտային պատժաժամկետից, նա պետք Է վճարի խոշոր դրական տուգանք:
ISNA գործթակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ Ֆերեյդունը ձերբակալվել Է 2017 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am