Սիրիայի խնդրի շուրջ անհրաժեշտ Է բանակցել Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

12:17, 16 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքը եւ Ֆրանսիան Սիրիայի արեւելքում իրադրության կարգավորման համար պետք Է բանակցություններ սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի Եվրոպայի գործերի ու արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անհրաժեշտ Է բանակցություններ վարել Պուտինի հետ, որովհետեւ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ ընդհանուր շահեր ունի Սիրիայի այդ (արեւելյան) մասում»,-ասել Է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

© 2009 ARMENPRESS.am