ԱՄՆ-ը կիբեռգրոհ Է իրականացրել Իրանի դեմ. Reuters

10:24, 16 Հոկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կիբեռտարածությունում գաղտնի գործողություն Է իրականացրել Իրանի դեմ այն բանից հետո, երբ հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած Է Թեհրանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի՝ անունները չնշված պաշտոնյաների:
Գործակալության զրուցակիցների ասելով՝ գործողությունը կատարվել Է սեպտեմբերի վերջին եւ ուղղված Է եղել «քարոզչության» տարածման Թեհրանի հնարավորությունների դեմ: Աղբյուրներից մեկը հայտնել Է, որ գրոհը «ֆիզիկապես ազդել Է» սարքավորումների վրա, սակայն ավելի մանրամասն տվյալներ նա չի բերել:
Պենտագոնը հրաժարվել Է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից կիբեռգրոհի վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am