Երիտասարդ շախմատիստները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում

09:38, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակ տոնեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Արթուր Դավթյանը կիսեց միավորը մրցակցի հետ: Աղջիկների պայքարում Մարիամ Ավետիսյանն առավելության հասավ հնդիկ մրցակցի նկատմամբ:

Շախմատի աշխարհի երիտասարդների առաջնությունն այս տարի անցկացվում է հնդկական Նյու Դելի քաղաքում: Այն կեզրափակվի հոկտեմբերի 25-ին:


© 2009 ARMENPRESS.am