Ֆուտբոլի հավաքականը 3-րդն է J խմբում

09:18, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբում 3-րդ տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հերթական տուրերի ավարտից հետո Իտալիայի հավաքականն իր բացարձակ արդյունքով` 24 միավոր, առաջատարն է: Նրանք չունեն ոչ մի պարտություն և տոնել են միայն հաղթանակ: Երկրորդը 15 միավորով Ֆինլանդիան է: 10-ական միավոր ունեն Հայաստանը և Բոսնիա և Հերցեգովինան: 8 միավորով նախավերջինը Հունաստանն է, իսկ 2 միավոր ունի Լիխտենշտեյնը:

Հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն նոյեմբերի 15-ին: Հայաստանը Երևանում կընդունի Հունաստանին, Ֆինլանդիան` Լիխտենշտեյնին, իսկ Իտալիան կխաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ:


© 2009 ARMENPRESS.am