Մոսկվան ընդառաջող քայլեր Է ակնկալում Վրաստանից ավիահաղորդակցության վերականգնման համար

13:39, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հոկտեմբերի 15-ին հայտարարել Է, որ ճիշտ չԷր լինի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնել առանց Թբիլիսիի ընդառաջող քայլերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում, քանի դեռ ընդառաջող քայլեր չեն արվել մեր կողմին, ճիշտ չԷր լինի խոսել ավիահաղորդակցության վերականգման մասին»,-ասել Է նա Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Ժան-Ռենե Ֆուռնիեի հետ կայացած հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 21-ի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելված Է օդային փոխադրումներ իրականացնել Վրաստան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am