Զոյի Քրավիցը Կատու-կնոջ դեր Է խաղալու Բեթմենի մասին նոր ֆիլմում. Deadline

13:17, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Զոյի Քրավիցը հաստատվել Է Կատու-կնոջ դերում, որին նա մարմնավորելու Է Բեթմենի մասին նոր ֆիլմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Deadline-ը:

Գերհերոսի մասին կինոնկարի թողարկումը պլանավորված Է 2021 թվականի հունիսի 25-ին: Ֆիլմը նկարահանելու Է Մեթ Ռիվզը («Մոնստրո», «Կապիկների մոլորակը. հեղափոխություն): Գլխավոր դերը կկատարի Ռոբերտ Փաթինսոնը: Չարագործին մարմնավորելու Է Ջոնա Հիլը, սակայն չի նշվում, թե հատկապես ինչ հերոս Է դա լինելու: Տարբեր տարիների Կին-կատվի դերակատարներ են եղել Էնն Հեթեուեյը, Հոլլի Բերրին եւ Միշել Փֆայֆերը: «Գոտեմ» սերիալում դերը խաղացել Է Կարմեն Բիկոնդովան:

Ավելի վաղ Զոյի Քրավիցը Կատու-կնոջը հնչյունավորել Է «Լեգո Ֆիլմ. Բեթմեն» մուլտֆիլմում: Դերասանուհին հայտնի Է «Խելահեղ Մաքսը. Ցասման ճանապարհ» ֆիլմով եւ «Մեծ փոքր սուտը» սերիալով: Նա նաեւ խաղացել Է «Դիվերգենտ» շարքի կինոնկարներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am