Փելոսին անբավարար Է համարել Թրամփի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

10:21, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել Է, որ Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության պատճառով նրա դեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցները բավարար չեն Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրությունից դուրս գալու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Թրամփը քաոսի եւ անվտանգության բացակայության Էսկալացիա Է սանձազերծել Սիրիայում: Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթ կիրառելու վերաբերյալ նրա հայտարարությունը բավարար չԷ այդ հումանիտար աղետը հետ շրջելու համար»,-ասված Է Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակված Է նրա կայքում: Իր հերթին հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել Է, որ պաշտպանում Է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Թրամփի որոշումը:

«Թուրքիան գրոհում Է քրդական ուժերի վրա, որոնք մեզ ամենից շատ Էին աջակցում ԴԱԻՇ-ի խալիֆայության ոչնչացման գործում»,-նշել Է Գրեմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am