Հոկտեմբերի 15-ին նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը

10:06, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի հոկտեմբերի 15-ին նշվում է  Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, որոշումն ընդունվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ:

Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է  ձեռքերը կանոնավոր լվանալ:

Հիշեցնենք, որ չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ են անցնում այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային թոքաբորբը, հեպատիտը, գրիպը և սուր շնչառական վարակները: 

Այդ օրն իրականացվող լայնածավալ միջոցառումների նպատակը  մեկն է` հասարակայնության ուշադրությունը սևեռել այդ պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ  հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցում:   Այս տարի Մաքուր ձեռքերի համաշխարհային օրվան միացել է ԱՆ ենթակայության «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը» ֆլեշմոբով:


© 2009 ARMENPRESS.am