ՀՀ օրաթերթ. Թուրքիային զենքի վաճառքը սահմանափակելու հայտարարությունները բավարար չեն

09:59, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Տարբեր երկրներից հնչող հայտարարությունները, ըստ որոնց սահմանափակում են զենքի վաճառքը Թուրքիային, քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով, բավական խորհրդանշական քայլեր են: Նա դրանց արդյունավետությունը Սիրիայում թուրքական ներխուժման վրա ազդելու տեսանկյունից էական չի համարում: Թերթի հետ զրույցում նա ասել է. «Դրանք բավարար չեն Թուրքիայի կողմից ապօրինի գործողությունները կասեցնելու համար»:

Մինասյանն արձանագրել է նաեւ՝ Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում հակասում են միջազգային իրավունքին, եւ դա եւս մեկ ահազանգ պետք է հանդիսանա միջազգային հանրության համար, որ առկա աշխարհակարգը լիովին չի կարողանում ապահովել այն գործիքակազմը, որը կարող է նպաստել միջազգային հարաբերություններում նրա ասպեկտների կայուն գործունեությանը եւ զարգացմանը: Ըստ նրա, այսօր առկա են որոշակի ճգնաժամային տարրեր, եւ, կարծես թե, նոր աշխարհակարգի ու գործիքների ձեւավորման խնդիր է հասունացել»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


© 2009 ARMENPRESS.am