Արարատի մարզի Վարդաշատ գյուղի սարերում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել

21:49, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 14-ին, ժամը 14:58-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Վարդաշատ գյուղի սարերում այրվում է խոտածածկույթ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:51-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:


© 2009 ARMENPRESS.am